National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.12.2016
«Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը». Էդուարդ Շարմազանով
1 / 2

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ղրղզական Հանրապետություն կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Բիշքեկում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կողմերը կարեւորել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը եւ հայ երիտասարդների շրջանում ազգային գաղափարախոսության սերմանումը: Էդուարդ Շարմազանովը, դիմելով հայրենակիցներին, մասնավորապես նշել է. «1948 թվականին այս օրը՝ դեկտեմբերի 9-ին, ընդունվել է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին» կոնվենցիան: Ցեղասպանությունից մեծապես տուժել է նաեւ մեր ժողովուրդը: Հարկ է նշել, որ տասնամյակներ անց Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը: Ավելին, թուրքերն այս տարվա ապրիլին քաջալերում էին Ադրբեջանի ահաբեկչական եւ տմարդի գործողություններն Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ: Թուրքիայի եւ Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունն արդարացում չունի եւ պետք է դատապարտվի: Բայց ամենամեծ կանխարգելիչ միջոցը մեր ազգային գաղափարի՝ ուժեղ հայրենիքի կառուցումն է: Ուժեղ Արցախ եւ ուժեղ Սփյուռք՝ սա է մեր հզորության բանաձեւը: Այսօր, առավել քան երբեւէ, մեր միասնությունը հրամայական է»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am